Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

1. Ֆրենսիս Ֆուկույամա. Չեմ կարծում, որ Թրամփը ի վիճակի է անել այն ամենը, ինչ խոստանում է իր ընտրողներին

1. Ֆրենսիս Ֆուկույամա. Չեմ կարծում, որ Թրամփը ի վիճակի է անել այն ամենը, ինչ խոստանում է իր ընտրողներին
10.11.2016 | 12:14

ՈՒղիղ չորս տարի առաջ՝ նախագահական ընտրությունների նախօրեին, քաղաքագետ ու փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի հետ հանդիպեցինք ու խոսեցինք ԱՄՆ նախագահական ընտրություններից, աջերի ու ձախերի ինտելեկտուալ անուժությունից, Պուտինից, ռուս-ամերիկյան հարաբերություններից ու համարյա ամեն ինչից: Նրա որոշ կանխատեսումներ, օրինակ՝ ինչքան արագ կմարի «Գրավիր ՈՒոլ Սթրիթը», շարժումը, կատարվեցին: Այդ ժամանակից շատ փոփոխություններ են եղել ամերիկյան ու համաշխարհային քաղաքականության մեջ: Փոխվե՞լ են Ֆրենսիս Ֆուկույամայի հայացքները: Չորս տարի անց մենք նորից հանդիպեցինք Ստենֆորդի համալսարանում, որտեղ նա դասավանդում է, և խոսակցությունը սկսեցինք Դոնալդ Թրամփից:


-Չորս տարի առաջ կարո՞ղ էիք կանխատեսել, որ Դոնալդ Թրամփի պես մարդը Հանրապետական կուսակցությունից կդառնա ԱՄՆ նախագահի թեկնածու:
-Չեմ կարծում, որ որևէ մեկը դա կարող էր պատկերացնել անգամ կես տարի առաջ: Ես և ԱՄՆ-ի այլ քաղաքական դիտորդներ մտածում էինք, որ կան վարքագծի որոշակի նորմեր, որ չի կարելի ոտնահարել՝ չվիրավորելու համար տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչներին, կանանց կամ ֆիզիկական թերություններ ունեցողներին: Բայց Թրամփը խախտեց բոլոր այդ նորմերը և, այնուամենայնիվ, ստանում է իր կողմնակիցների հզոր աջակցությունը: Դա չի կարող չզարմացնել:
-ՈՒղիղ չորս տարի առաջ մենք հանդիպեցինք և խոսեցինք տարբեր թեմաներով, այդ թվում, որ ԱՄՆ-ի ձախ ուժերը չունեն նոր գաղափարներ, նրանք առաջարկելու ոչինչ չունեն հատկապես միջին դասին: Ձեր կարծիքով՝ վերջին չորս տարում այդ տեսակետից փոփոխություններ եղա՞ն:
-Գաղափարների առումով՝ Բեռնի Սանդերսը շահեկանորեն տարբերվում է Հիլարի Քլինթոնից: Հիմնականում այն պատճառով, որ թե աջամետ, թե ձախամետ ամերիկացիների մեջ տարածված են հակաէլիտայական հայացքներ, որ նա կարողացավ արտահայտել: Շնորհիվ այն փաստի, որ նա չի համարվում էլիտայի անդամ, ավելի շուտ աուտսայդեր է, շատ երիտասարդներ հավաքվեցին նրա դրոշի տակ: Բայց նրա ծրագիրը նույն նախկինում մշակված գաղափարներն են: Նա կլասիկ դեմոկրատ-սոցիալիստ է 1970-ականներից, որ առաջարկում է ֆինանսավորել բարձրագույն կրթությունը, առողջապահությունը և այլն: Այդ գաղափարները նոր են թվում, որովհետև նրա երիտասարդ կողմնակիցները պարզապես չեն հիշում այն ժամանակները, երբ այդ ամենը կար:
-Այսօր Հիլարի Քլինթոնը կամ Դոնալդ Թրամփը ի՞նչ կարող են առաջարկել ԱՄՆ-ի միջին դասին:
-Հիլարի Քլինթոնը իբրև ձախկենտրոնամետ ավանդական քաղաքական գործիչ՝ կշարունակի Օբամայի սկսած առողջապահական բարեփոխումները: Չեմ կարծում, որ Թրամփը ի վիճակի է անել այն ամենը, ինչ խոստանում է իր ընտրողներին: Նա խոստանում է վերադարձնել ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրությունը, որ տրվել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Չինաստանն ու Մեքսիկան: Չեմ կարծում, որ դա հնարավոր է՝ առանց գլոբալ ռեցեսիա հարուցելու, որ իր հերթին կհարվածի ամերիկացիներին, ում նա, իր խոսքով, օգնել է ուզում:
Իլոնա ՎԻՆՈԳՐԱԴՈՎԱ, BBC


Հ.Գ. Նույնիսկ Ֆրենսիս Ֆուկույաման չէր կանխատեսում Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում: Նրա տեսակետները շարունակաբար կարող եք կարդալ ևս երկու օր: Հունվարին Թրամփը կմտնի Սպիտակ տուն և ուրեմն Բարաք Օբամային մնում է մեկուկես ամիս՝ ավարտելու կարևորագույն գործերը, որոնք, եթե անցնեն Դոնալդ Թրամփին, կարող են հակառակ ընթացքն ունենալ: Աշխարհի կարծիքով՝ ԱՄՆ-ը խելագարվել է՝ Դոնալդ Թրամփի պես մեկին նախագահ ընտրելու չափ: Իրականում Սպիտակ տանը կլինի բոլորովին այլ Թրամփ, քան եղավ նախընտրական արշավում: Համակարգը նրան արագ կբացատրի՝ ինչ կարելի է ու ինչ չի կարելի և չորս տարի նա կլինի օրինապահ նախագահ՝ հիասթափեցնելով իրեն ձայն տված ամերիկացիներին, որ նրա մեջ տեսան փոփոխությունների ունակ մարդու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ